Անձնական խնամք
Որքանո՞վ է անվտագ ֆտորով ատամի մածուկը. news.am
Ահա մի փաստ, որ շատերին շփոթության մեջ կգցի՝ ատամի մածուկի մեկ սրվակի բաղադրությունը կազմող ֆտորիդները կարող են երեխայի մահվան պատճառ դառնալ: Թեեւ, մյուս կողմից էլ, հաճախ որպես «ատամների փրկիչ» են գովազդվում: Ընդ որում, գովերգողների շարքում բազմաթիվ կառավարական գործակալությունների եւս կարելի է հանդիպել: Մինչդեռ ֆտորիդի բաղադրությամբ ատամի մածուկը պետք է հատուկ նշում կրի՝ թունավոր լինելու եւ չափից ավելի մեծ ծավալներով կլման դեպքում բժշկական օգնությանը դիմելու անհրաժեշտության վերաբերյալ:
Բանն այն է, որ ֆտորիդը ո՛չ միայն ատամները քայքայումից զերծ պահելու, այլեւս ինֆեկցիայի առաջացում հրահրելու հատկություն ունի: Բնական միներալի օգտագործման անվտանգ չափաբաժինը մինչ այժմ էլ բանավեճի տեղիք է տալիս բժիշկների եւ առողջապահության ոլորտի պատասխանատուների շրջանում:
ԱՄՆ-ում մատակարարվող ջրի համարյա կեսը ֆտորիդի հավելումներ է պարունակում: Ընդդիմադիր փորձագետները կոչ են անում բաղադրության նվազեցում նախաձեռնել՝ պնդելով, թե ներկայիս պրակտիկան վտանգավոր է ֆլյուորոզի՝ ատամների վրա սպիտակ բծերի կամ կետերի առաջացմամբ բնորոշվող հիվանդության տեսանկյունից: Ներկայումս արդեն դրա ախտանշանները երկրի չափահաս բնակիչների գրեթե 50 տոկոսի մոտ կարելի է գտնել: Սակայն ռիսկերը միայն ատամի էմալի կոսմետիկ գունազարդման հետ չեն կապված:
Ընտանեկան բժիշկ Դեյվիդ Բրաունշտայնի հավաստիացմամբ, ջրի ֆտորացումը մի շարք այլ լուրջ հիվանդությունների առաջացման աղբյուր կարող է հանդիսանալ:
«Ֆտորն օրգանիզմում հարյուրավոր էնզիմների թունավորման կարող է հանգեցնել, ինչի արդյունքում էլ քաղցկեղի որոշ տեսակներ եւ վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս», - նշել է նա:
Բացի այդ, ԱՄՆ բնապահպանական գործակալության նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ֆտորիդների մեծ ծավալով սպառումը կարող է ոսկրերի կազմափոխման, կոտրվածքների եւ այլ անոմալ դրսեւորումների հանգեցնել: Մեկ այլ հետազոտության շրջանակում էլ խոսքը նեյրոտոքսիկ, հորմոնային խնդիրների եւ քաղցկեղի մասին է գնում: Բացի այդ, մինչեւ վերջ չապացուցված է մնում այն պնդումը, թե ֆտորիդները կարող են չափահասների մոտ ատամների քայքայումը կանխարգելող միջոց ծառայել:
«Այդ պնդումն ապացուցող որեւէ հետազոտություն մինչ այժմ չի իրականացվել», - նշել է դոկտոր Բրաունշտայնը՝ Newsmax Health-ին տված հարցազրույցի ընթացքում:
Այնպես որ, եթե պարզել եք, որ Ձեր բնակավայրին մատակարարվող ջուրը եւս ֆտորիդներ է պարունակում, կարող եք զտման համակարգ կիրառել՝ հիշելով, որ դրանք ոչ միշտ են ֆտորիդները հեռացնելու հատկություն դրսեւորում: Այս պարագայում Ձեզ օսմոսի հակադարձ զտում իրականացնող սարք է հարկավոր: Մի քանի խորհուրդներ եւս.
• Երեխաների համար նախատեսված արհեստական կերը չի կարելի ֆտորավորված ջրով պատրաստել: Վերամշակում անցած սննդատեսակները եւս կարող են ֆտորիդ պարունակել:
• Օրգանական սննդամթերքը լավագույն ընտրությունն է, քանի որ պաշտպանություն է ապահովում ֆտորիդից ստացվող ամենալայն տարածում գտած պեստիցիդի՝ սուլֆուրիլ-ֆտորիդի վնասակար ազդեցությունից: Այնպես որ, հարկ է ավանդական եղանակով՝ ֆտորիդների բարձր բաղադրությամբ աչքի ընկնող ոսկրային ալրի հաշվին պահված կենդանիներից ստացվող մսի եւ կաթնամթերքի սահմանափակում նախաձեռնել, ինչպես նաեւ մեխանիկական միջոցներով ոսկրազերծ արված հավից խուսափել, քանի որ գործընթացի արդյունքում ոսկրից բաց թողնված ֆտորիդներ կարող են մսի մեջ մնալ:
• Եթե ատամի մածուկը ֆտորիդ է պարունակում, հարկավոր է խոզանակելուց հետո բերանն ինչպես հարկն է լվանալ եւ հետեւել, որ երեխան մեծ քանակությամբ մածուկ չօգտագործի եւ փորձի կուլ չտալ այն:
11.12.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ